Հայ-ամերիկյան զորավարժությունների վաղաժամ դադարեցում չի նախատեսվում. Պենտագոն

Հայ-ամերիկյան զորավարժությունների վաղաժամ դադարեցում չի նախատեսվում. Պենտագոն

«Հայ-ամերիկյան համատեղ «Eagle Partner» 2023 զորավարժությունները կավարտվեն ինչպես և նախատեսված էր՝ սեպտեմբերի 20-ին»,- Reuters-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական գործողությունները որևէ կերպ չեն ազդել զորախաղերի բնականոն ընթացքի վրա։

«Մենք գիտենք, որ Ադրբեջանը գործողություններ է իրականացնում, բայց մեր գնահատականն այն է, որ մեր զինվորականները ներկայումս սպառնալիքի տակ չեն, ուստի նրանք այնտեղ կմնան զորավարժությունների ողջ պլանավորված ժամանակահատվածում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում