ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին հաղորդագրությունները և վերահսկում է իրավիճակը
Նմանատիպ
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Մենք ի գիտություն ենք ընդունել, որ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները»,- ասել է նա։
Ըստ Ստանոյի՝ կարևոր է, որ Բաքուն չօգտագործի մարտերը որպես պատրվակ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր դուրսբերման համար։ «ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, և անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը, երբ իրավիճակը զարգանա», – հավելել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Բաքուն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ այնտեղից հայ զինվորականների դուրսբերմանը հասնելու համար։ Երևանը հերքել է իր ԶՈՒ-ի ներկայությունը տարածաշրջանում և տեղի ունեցողն անվանել «լայնածավալ ագրեսիա»։
Սեպտեմբերի 20-ին կողմերը հայտարարեցին, որ ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել գործողությունը, ինչպես նաև ամբողջությամբ զինաթափել Լեռնային Ղարաբաղը։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի կունենա Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հանդիպումը՝ «Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա վերաինտեգրման» թեմայով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում