Արցախում տեղի ունեցողը իրական ողբերգություն է. Թաթոյան
Նմանատիպ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել անդրադառնալով Արցախում տեղի ունեցողին։ Նա մասնավորապես ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է։
«Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով:
Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն գործում:
Արցախի բնակչությունը, լինելով հյուծված, զրկված ողջ ունեցվածքից, տներից, չունենալով կապ, էլեկտրաէներգիա, գազ, ստիպված է գիշերել փողոցներում, նկուղներում կրակոցների տակ»:
Նա հավելել է, որ ադրբեջանական զինված ծառայողները սպանել ու վիրավորում են պատճառել նաև կանանց, երեխաների ու տարեցների: Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում չեն դադարում կրակոցները:
«Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000 էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան»,- եզրափակել է Թաթոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում