Լևոն Քոչարյանին կալանավորել են

Լևոն Քոչարյանին կալանավորել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվել է։ Երևանի առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Քոչարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նշենք, որ դատական նիստը տևել է ավելի քան 9 ժամ։

Ավելի վաղ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարել էր, որ հետ է վերցնում նրա ձերբակալման դեմ ներկայացրած բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը։

Փաստաբանները հայտնել են, որ դատավոր Մելքոնյանը 3 ամիս առաջ եղել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք վերաբերել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք շեշտել էին, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ընդգծված քաղաքականացված է, և իր կողմից ինքնաբացարկ չհայտնելը ողջամիտ կասկածներ է առաջացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում