Վիտալի Բալասանյանն Արցախում է
28/09/2023 10:48
Նմանատիպ
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերքել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե երեկ իրեն ձերբակալել են Հակարիի կամուրջն անցնելիս։ Այս մասին հայտնել է Tert.am-ը՝ մեջբերելով Բալասանյանի հետ հեռախոսազրույցը։
«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել է նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն էին տարածել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում