Թուրքիան կրկին պահանջում է փակել Հայաստանի ատոմակայանը

Թուրքիան կրկին պահանջում է փակել Հայաստանի ատոմակայանը

Թուրքական պարբերականները հայտնում են, որ Թուրքիայի խորհրդարանի խնդրագրերի հանձնաժողովը քաղաքացիներից դիմում է ստացել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված «ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով»։ Քաղաքացիներն իրենց խնդրանքը հիմնավորում են նրանով, որ «ատոմակայանը գտնվում է Թուրքիայից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա և վտանգ է ներկայացնում ծառայության ժամկետի ավարտի պատճառով»։

Նաև ասվում է, որ Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ ատոմակայանի շահագործումը դադարեցնելու խնդրանքով։ ԵՄ-ն նաև պահանջում է փակել կայանը, քանի որ «այն գտնվում է երկրաշարժի գոտում և ունի հնացած տեխնոլոգիա»:

Նշվում է, որ «Եթե ստեղծվի իրավիճակ, որը վտանգի տակ կդնի Թուրքիային, ապա միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԳԱՏԷ-ի կառույցները, կարող են մոբիլիզացվել՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»։

Հավելենք, որ Թուրքիան բազմիցս հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի փակման պահանջով և իր պահանջը ներկայացրել է իբրև անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն այստեղ խնդիրը տարածաշրջանային անվտանգությունը չէ։ Մեծամորի ատոմակայանը պահպանում է ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունը և ատոմակայանի փակումը ևս մեկ քայլ է ՀՀ անվտանգության և անկախության դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում