AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Չախալյանի պատասխանը Արիֆ Ասկերովին

 

Վերջերս «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Արիֆ Ասկերովը հայտրարել էր, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուն Հայաստանի միանալու հարցը կարող է դիտարկվել միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այս հայտարարությանը պատասխանում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին տեղեկացնում է Javakhkmedia.com

Արիֆ Ասկերովի հայտարարությանն ի պատասխան

Սկսում ես զարմանալ այս պարոնի անաստիճան լրբության վրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում , որ իրենք ոչ միայն ադրբեջանում իշխանությունը ապօրինաբար չեն զավթել , այլեւ ստացել են Վրաստանի քաղաքացիների քվեները, մասնավորապես ջավախահայությանը…

Սթափվեք պարոնայք, մի գուցե ձեր կողմից վարձակալված Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու վարձակալության պայմանագրի ժամկետը չի ավարտվել եւ եւս 16 տարի գործելու է այն, սակայն նա չի կարողանալու իրականացնել իր խոստումները, մի մոռացեք. փոխվել են Վրաստանի եւ նախագահը եւ կառավարությունը…

Նախ երկաթգծի Բաքու-Թբիլիսի-Կարս անվանումը կեղծ է. Թբիլիսի-Բաքու երկաթգիծ որպես այդպիսին մեկ դարից ավելի է գործում է, գուցե այդ բարձրագոչ անվանումը պետք է եկել , որպեսզի կարողանաք այդքան ահռելի գումարների մսխումը «օրինականացնել», բայց մի մոռացեք որ խոսքը երկաթգծի Կարս-Ախալքալաք հատվածի, Ախալքալաք-Կարծախ-Կարս հատվածի մասին է… Եւ եթե ձեզ հաջողվեց մի ողջ ժողովրդի ահաբեկելով, բանտարկելով ու գողանալով այդ ժողովրդի ունեցվածքը՝ ինչ որ մի կերպ կառուցել այդ հատվածը, ապա վստահ եմ՝ չե՛ք կարողանալու մեր Մայր Հայրենիքի շրջափակումը ամրապնդել, խստացնել այդ ժողովրդի հաշվին:

Վրաստանի տարածքով անցնող եւ ոչ մի կոմունիկացիոն միջոցից օգտվելու արգելանք դնելու լիազորություն, առավել եւս իրավունք ադրբեջանական եւ ոչ մի պաշտոնյա չունի, անկախ նրանից թե ինչքան գումար են ծախսել նրանք:

Վստահ եմ, որ ՀՀ-ից Ջավախքի Կարծախ գյուղ եկող ցանկացած վագոն տեղ է հասնելու, եթե իհարկե այլ վագոններ կարողանան Կարծախ հասնել…

Եւ մի բան էլ մենք բոլորս հիշում ենք, ծրագիրը սկսելուց առաջ երկուստեք հնչող հայտարարություններն ու հավաստիացումներն առ այն, որ ծրագիրը տարածաշրջանային է , նպաստելու է նրա խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ նրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

Երեւում է ադրբեջանական իշխանությունները ոգեւորվելով ծրագրի մոտալուտ ավարտի մասին լուրերից, մոռանալով, որ աշխարհում իրենցից եւ թուրքիայից բացի այլ երկրներ էլ կան եւ կան խաղի կանոններ որոնք փոխելու համար իրենց նավթադոլարներն, անգամ հազարապատկվելուց հետո շատ քիչ կլինեն, թեւքները վերեե քշտած նման հայտարարություններ են անում, եւ ամենեւին էլ էական չէ թե ինչ կալիբրի պաշտոնյայի բերանով…

«Խելքի աշեցեք» ինչպես կասեր մեծն Ջիվանին…

Վահագն Չախալյան

Լրահոս
«Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan