Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված հայ գերիներին
Նմանատիպ
Երեկ՝ ապրիլի 28-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևին նախորդ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել այն կարևորությունը, որ երկու կողմերը հասնեն կայուն և արժանապատիվ խաղաղության:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանձնաժողովի ձեռք բերված համաձայնությունը երկկողմանի հիմունքներով վարվող բանակցությունների արդյունք է։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատումից բացի սկսվել է երկու երկրների միջև սահմանագծման գործընթացը։
Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել իր հայ գործընկերոջ հետ բանակցությունների թափը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունն աջակցելու այդ ջանքերին։
Բլինքենը նաև կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում