Apple-ի գարնանային շնորհանդեսը կկայանա Լոնդոնում

Apple-ի գարնանային շնորհանդեսը կկայանա Լոնդոնում

Let Loose- ի շնորհանդեսի օրը, որտեղ ներկայացվելու են նոր iPad Air-ն ու iPad Pro-ն, Apple  ընկերությունը պլանավորում է առանձին միջոցառում անցկացնել Լոնդոնում, որտեղ լրագրողներին կներկայացվեն ընկերության նորությունները։ Այդ մասին հաղորդում է 9to5Mac-ը՝ վկայակոչելով  Independent պարբերականը։

Ենթադրվում է, որ լոնդոնյան միջոցառումը կկայանա Apple Battersea խանութում։ Միջոցառմանը կհրավիրվեն  եվրոպական տարբեր երկրներից ու Ավստրալիայից լրագրողներ։  Այն կանցկացվի փակ ձևաչափով, և մասնակիցները կկարողանան ներս մտնել միայն հրավիրատոմսով։

Աղբյուրը նկատում է, որ Apple-ը շրջանցելով ավանդույթը՝ որոշել է այս անգամ օֆլայն-միջոցառում չանցկացնել ԱՄՆ-ում։

Դատելով այդ ամենից՝ Մեծ Բրիտանիան կդառնա առաջին երկիրն ԱՄՆ-ից հետո, որտեղ կվաճառվի Apple-ի  MR աքսեսուարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում