Yerevan
10
+35°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում․ ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ դեսպանին

Սա ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում․ ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ դեսպանին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ:

Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի հետ կապված, շեշտադրել են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը: Ընդգծել են դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթուլատրելիությունը:

Միաժամանակ դեսպանի ուշադրութունն են հրավիրել տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթուլատրելի վիճակագրութան վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ այժմ գտնվում են բանտերում:

Պատգամավորները ԱՄՆ դեսպանին են ներկայացրել նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների և կապիտուլացիայի գործընթացի անթուլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայույթան հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում