Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին

Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Է Իրանի կողմից հրթիռների արձակման մասին: Այս պահին Իսրայելի ողջ տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր հրահանգներին:

«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է զգոն լինել և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: ՑԱԽԱԼ-ն անում և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ պայթյուններ են հնչել նաև Երուսաղեմում։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Լիբանանում շիա իսլամական «Հըզբոլլահ» կազմակերպության դեմ իսրայելցի զինվորականների գործողության:

ԱՄՆ-ն Իշխանությունները հանդես են եկել հատուկ ուղերձով, որում նշվում է, որ իրենք ակտիվորեն կպաշտպանեն Իսրայելին, իսկ հարձակումը լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում