Ռոնալդուին, Ֆիգուին և Կուարեժմային մարզած մասնագետը գլխավորել է Նոա-2-ը

Ռոնալդուին, Ֆիգուին և Կուարեժմային մարզած մասնագետը գլխավորել է Նոա-2-ը

Պորտուգալացի մասնագետ Պաուլո Լեիտաոն նշանակվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին գրում է armsport.am-ը։

Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ Լեիտաոն ունի ավելի քան 45 տարվա ֆուտբոլային փորձ տարբեր երկրներում: Պորտուգալացի մասնագետ Պաուլո Լեիտաոն նշանակվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Սպորտինգ» ակումբում իր 18 տարվա աշխատանքի ընթացքում նա մարզել է այնպիսի աշխարհահռչակ և լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիշ Ֆիգուն, Ռիկարդու Կուարեժման, Սիմաու Սաբրոզան և այլք: Նա նաև աշխատել է Պորտուգալիայի 1-ին, 2-րդ և 3-րդ լիգաներում, ինչպես նաև տարբեր այլ միջազգային ակումբներում:

Բացի այդ, տարբեր մայրցամաքների ակումբներում զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում