AM | RU
USD
EUR
RUB

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հերթական օժանդակությունը Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

 

Հոկտեմբերի 30-31-ը «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը հերթական անգամ դրամական օժանդակություն ցուցաբերեց 2014 թ.- ի հունվարի 1-ից հետո երրորդ եւ ավելի երեխա ունեցող ջավախահայ ընտանիքներին, ինչպես նաեւ վեցից ավելի երեխա ունեցող թվով 24 ընտանիքների:

Գումարի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ջավախքի երեք շրջկենտրոններում։

Առաջին շրջանն Ախալցխան էր։ Նվիրատվության հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի գրասենյակում։ Միջոցառմանը ներկա Ջավախքին Աջակցություն հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը շնորհավորեց նորածին երեխաների ծնողներին եւ ՋԱՀ-ի Ախալցխայի շրջանի պատասխանատուի հետ գումարները փոխանցեց ընտանիքներին: Նրա խոսքերով «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը հիմնադրամի գլխավոր ծրագրերից է։ Բացի այդ՝ իրենք ցանկանում են նաև աջակցել Սամցխե-Ջավախքում և Ծալկայի շրջանում մշակույթի եւ արվեստի զարգացմանն ու պահպանմանը: Սահակյանի խոսքերով Ախալցխան արդեն մի քանի դար է, ինչ հայ ազգին տալիս է բազմաթիվ գիտնականներ եւ մշակույթի խոշոր գործիչներ, եւ հիմա տվյալ էստաֆետը փոխանցվել է նոր սերնդին, սակայն կարծես ներկա պահին նվազել է տվյալ տենդենցը, եւ ահա ՋԱՀ-ի նպատակներից մեկն է նաեւ պահպանել ու ամրապնդել այն, ինչ կա:

ՋԱՀ-ի Ախալցխայի պատասխանատու Էդուարդ Այվազյանի խոսքերով «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը բավական երիտասարդ կառույց է եւ ունի ընդամենը մեկ տարվա պատմություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կատարել է մեծ գործ հատկապես Ջավախքում ծնելիության խրախուսման գործում, եւ կան նաեւ շատ մեծ հույսեր կազմակերպության գործունեության հետ կապված, որ ՋԱՀ-ը ավելի հզորանալով պետք է նպաստի տարածաշրջանի մշակութային, հոգեւոր եւ կրթական ոլորտների զարգացմանը:

Բարերար Սոս Սահակյանը ծանոթացավ նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բարեկարգման եւ նկուղային հարկի վերանորոգման աշխատանքներին, օժանդակելու համար կատարեց նյութական նվիրատվություն:

ՋԱՀ-ի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում գումարների հանձնման արարողություն տեղի ունեցավ նաև Ախալքալաքում եւ Նինոծմինդայում. օգնություն ստացան Ախալքալաքի շրջանի 9 և Նինոծմինդայի շրջանի 8 բազմազավակ ընտանիքներ։

Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի «Ոսկե Ծիրան» կինոսրահի դահլիճում գումարների փոխանցման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Տերունական աղոթքով: Ծրագրի կազմակերպիչները, շնորհավորելով նորածինների ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հույս հայտնեցին, որ բազմազավակ ընտանիքների քանակը գնալով կավելանա: Միջոցառմանը ներկա էր Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրում Ջավախքի բոլոր շրջաններից 2014 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է 112 ընտանիք:

«1000-2000 լարին, անշուշտ, մեծ աջակցություն է տվյալ ընտանիքին՝ նորածնի առաջնային ծախսերը հոգալու համար, իսկ ընդհանուր առմամբ ծրագիրը դրական կանդրադառնա ծնելիության գործընթացի, այդպիսով նաև Ջավախքի ժողովրդագրության վրա», – ասաց Ախալքալաքի շրջանում «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

Նույն օրը Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնում դրամական աջակցություն ստացող Նինոծմինդայի շրջանի 8 բազմազավակ ընտանիքներին իր օրհնանքի խոսքը ասաց շրջանի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, իսկ նույն կենտրոնի ղեկավար, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանն իր խոսքում կարևորեց նման ծրագրերի իրականացումը, որոնք նյութական մեծ աջակցություն հանդիսանալուց զատ, ունեն նաև բարոյական խոշոր նշանակություն։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը գրանցվել է 2013թ.-ի դեկտեմբերի 10-ին և սկսել իր գործունեությունը 2014 թվականից։ Հիմնադրամի նպատակն է աջակցել Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայաբնակ բնակավայրերի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը և նպաստել գիտական, կրթական, հոգևոր, առողջապահական, մշակութային, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանը:

Լրահոս
Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters Ակնկալում ենք, որ վարչապետը կլուծի զոհված զինվորների ընտանիքներին փոխհատուցում տալու հարցը. Տեսանյութ Կանխորոշելով ապագան Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին «Եկեք պայմանավորվենք». հրապարակվել է Թրամփի նամակը էրդողանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 8 մարզում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan