Times.am-ը ենթարկվել է DDOS հարձակման

Times.am-ը ենթարկվել է DDOS հարձակման

Times.am կայքի հարգելի ընթերցողներ, ինչպես արդեն գիտեք, ողջ օրվա ընթացքում մեր կայքը հասանելի չէր այցելուների համար: Պատճառը կայքի վրա իրականացվող DDOS հարձակումն էր, որը մինչ այս պահը դադարեցված չէ:

Times.am-ի տեխնիկական սպասարկման թիմն ջանքեր է գործադրում՝ կայքի հասանելիությունը լիարժեք ապահովելու համար: Զուգահեռաբար մենք հավաքում ենք կայքի գործունեությունը խաթարող չարագործների և նրանց գործունեության մասին ողջ տեղեկատվությունը: Նյութերն ամբողջացնելուն պես կդիմենք Ոստիկանություն: 

Պատճառված անհարմարությունների համար Times.am-ի խմբագրությունը հայցում է մեր ընթերցողների ներողամտությունը: Բոլորին հաճելի երեկո ենք մաղթում:

 

Հարգանքով՝

Times.am-ի խմբագրություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում