Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան՝ նվիրված Արցախի անկախության տոնին:

Այն իրականացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Լյուբով Կազարնովսկայան, դիրիժոր՝ Անատոլի Լևին:

Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային կմասնակցեն՝ Յանա Սաֆոնովա /սոպրանո / Ռուսաստան, Վիշնիա Ռադոսավ /մեցո սոպրանո /Սերբիա, Ալեքսանդր Չերնով/ տենոր / Ռուսաստան, Նիկոլա Ուլիվերի / բաս / Իտալիա, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, Արցախի պետական կամերային «Վարարակն» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Նինա Գրիգորյան, Արցախի պետական կամերային «Մռակած» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարինե Մեսրոպյան:

Մուտքն ազատ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում