Ադրբեջանում իրավապահները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում

Ադրբեջանում իրավապահները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում

Ադրբեջանական լրատվամիջոցներին Ադրբեջանի ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ոստիկանության աշխատակիցները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։ Նախարարության լրատվական վարչությունը խոստացել է լրացուցիչ տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում դադարեցվել էր «Sputnik»-ի գործունեությունը: Նշվում է նաև, որ չնայած դրան, հայտնի է դարձել, որ գործակալությունը շարունակում է իր գործունեությունը, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում