Կրակոցներ Կալիֆոռնիայի երեկույթի ժամանակ. կա ինը տուժած
Կարդացեք նաև
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է ինը մարդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է տեղական ABC News հեռուստաալիքը։
Մամուլի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ երեկոյան՝ Թուլար շրջանում կազմակերպված մասնավոր համերգի ժամանակ, որին մասնակցում էր հարյուրից ավելի մարդ։ Ծանր վիճակում գտնվող երկու տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ կատարվածը կապված է ավազակախմբերի գործունեության հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր Օհայո նահանգի Պարմա քաղաքում տեղի ունեցած կրակոցների մասին, երբ ընթանում էր ապագա երեխայի պատվին կազմակերպված երեկույթ։ Այդ դեպքի հետևանքով երեք մարդ մահացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից, ևս մեկ կին վիրավորվել էր ոտքից։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության երկու օրվա ընթացքում հրազենային վնասվածք էր ստացել ավելի քան 200 մարդ, իսկ ավելի վաղ էլ Կուրսկի մարզում դեռահասը դպրոցում կրակ էր բացել տղայի ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում