Երրորդ նախագահի դատավարության նպատակը ինչ-որ բաներ բացահայտելը չէ, այլ՝ ժողովրդի մեջքը կոտրելը.Մելիք-Շահնազարյան

Երրորդ նախագահի դատավարության նպատակը ինչ-որ բաներ բացահայտելը չէ, այլ՝ ժողովրդի մեջքը կոտրելը.Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, մեկնաբանելով Ալիևի կողմից «Զանգեզուրյան միջանցք» ձևակերպման կրկնությունը, ասել է․ «1994 թվականից սկսած թուրք-ադրբեջանական դաշինքն աշխատել է այսօրվա համար, որպեսզի կարողանա Հայաստանի տարածքով ստեղծել կամուրջ, միավորել թյուրքական պետությունները և դառնալ ուժեղ աշխարհաքաղաքական կենտրոն, չլինել զուտ ռեգիոնալ, այլ համաշխարհային մակարդակով ունենալ ազդեցություն»։

Ըստ նրա, Թուրքիան և Ադրբեջանն իրերը կոչում են այն անունով, որը ծրագարավորել են և իրականացնում են և ունեցել են հաջողություններ։

Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ բոլոր ամբիոններից էլ նրանք մեղրիով ճանապարհն անվանելու են «Զանդեզուրի միջանցք», որովհետև նպատակները նույնն են։

«Կա մեկ ճշմարտություն, որը համընդհանուր է աշխարհի համար և այն կապիտալիզացնում են այսօր Ալիևի և Էրդողանի կողմից և կա մեկ ճշմարտություն, որը Փաշինյանն է քարոզում երկրի ներսում՝ հերթական անգամ ժողովրդին խաբելու, մարդկանց քվեն գողանալու և իր իշխանությունը երկարաձգելու նպատակով»,- ասել է քաղաքագետը։

Նա նկատել է, որ պատերազմում մեծ կորուստներ կրած ժողովուրդը ուզում է հավատալ Փաշինյանին, որ պատերազմն ավարտվել է, որ երեխաներն այլևս խաղաղ երկրում են ապրելու։

«Բայց կա իրականություն, որը չես կարող անտեսել, այդ իրականությունն այն է, ինչ Ալիևն ասել է Գաբալայում։ Խաղաղություն չի լինելու մեկ պարզ պատճառով՝ խաղաղությունը չի նվաճվել»,-ասաց քաղաքագետը և հիմնավորեց. «Ամեն ինչ կորցրելենք՝ տարածարջանում սուբյեկտայնությունը, ձայնի իրավունքը, բայց ասուն ենք թե խաղաղության խաչմերուկ ենք»։

Նշելով, որ դատարանում ընթանում է ՀՀ Երրորդ նախագահի դատավարությունը՝ Մելիք-Շահնազարյանը հայտարարել է. «Այս դատավարության նպատակը ինչ-որ բաներ  բացահայտելը չէ, այլ՝ ժողովրդի մեջքը կոտրելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում