Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են. Աբրահամյան

Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են. Աբրահամյան

Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի:

Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:

Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»,-գրել է Աբրահամյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում