Մեր երկրում տեսակի պայքար է․ Աբրահամյան

Մեր երկրում տեսակի պայքար է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեր երկրում տեսակի պայքար է ։ Դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ զինված ուժերում, և´ հոգևոր հարթությունում:

Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում:

Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից՝ մարդը որոշում է կայացնում իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:

Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:

Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո´չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում