ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար․ Կալլաս
15/12/2025 11:47
Կարդացեք նաև
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտնել է, որ
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօրվա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հարցը։
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ կանցկացվեն։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,- նշել է Կալլասը։
Եվրոպացի պաշտոնյան նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում