«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը. Աբդուլքադիր Ուրալօղլու
13/01/2026 14:32
Կարդացեք նաև
«Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլյուչու երկաթուղին կարևոր նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցք»-ի համար։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է աշխատանքները «Զանգեզուրի միջանցք» վրա. «Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան: Ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի այս տարի»
Ուրալօղլուն հավելել է, որ «Զանգեզուրի միջանցք» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում