Փաշինյանական իշխանության կողմից անարգանք է դրսևորվում հարևան Վրաստանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանության կողմից անարգանք է դրսևորվում հարևան Վրաստանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, դատապարտելով Վեհափառին Թբիլիսի մեկնելու արգելելու փաստը, գրել է․  «Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։

Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։

Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։

Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում