«Ղարաբաղն ադրբեջանական հող է»․ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կատարած հայտարարությամբ հերթական անգամ ընդգծել է Անկարայի ռազմաքաղաքական աջակցությունը Բաքվին՝ Արցախն անվանելով ադրբեջանական տարածք։
Ադրբեջանում նշվող այսպես կոչված «Հիշատակի օրվա» առիթով Թուրքիայի ղեկավարը գրել է․
«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի այս Հիշատակի օրը ես հարգանքով եմ նշում մեր նահատակների հիշատակը և իմ խոնարհումն եմ հայտնում վետերաններին, ովքեր մարտնչել են Ղարաբաղն ոկուպացիայից ազատագրելու և նրա ազատությունը վերականգնելու համար։ Ղարաբաղը ադրբեջանական հող է և կմնա այդպիսին հավերժ»։
Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան շարունակում է իր ծավալապաշտական ու հակահայկական քաղաքականությունը տարածաշրջանում՝ բացահայտորեն հովանավորելով Ադրբեջանի ռազմատենչ օրակարգը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում