Սյունիքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ի պարզաբանումը

Սյունիքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ-ի պարզաբանումը

Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն ունեցել է առողջական խնդիրներ, իսկ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:

Դեպքի առնչությամբ մեկնաբանություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ նշելով, որ արձանագրվել է ծառայության հետ չկապված հանկարծամահության դեպք:

«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- պարզաբանել է ՊՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում