Սահմանազատման նոր շեշտադրումներ. Կոբախիձեն անդրադարձել է Հայաստանին ու Ադրբեջանին
Կարդացեք նաև
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Imedi հեռուստաընկերության «Բաց երկնքի տակ» հաղորդման ընթացքում խոսել է տարածաշրջանային գործընթացների և հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին:
Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, իսկ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները երկու ուղղություններով էլ անհրաժեշտ են և շարունակվելու են բարեկամական մթնոլորտում:
Անդրադառնալով Ադրբեջանական կողմում գտնվող Գարեջիի վանական համալիրի տարածքի սահմանազատմանը՝ Կոբախիձեն նշել է, որ խնդիրը ժառանգվել և վատթարացել է նախորդ իշխանության օրոք, քանի որ քարտեզները չեն կազմվել պատշաճ հաշվառմամբ:
Բացի այդ, Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել է, որ TRIPP նախագիծը չի խանգարի ավանդաբար Վրաստանով անցնող տարանցիկ հաղորդակցության ուղիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում