Սպիտակ տան ավագ խորհրդականն այցելել է Մայր Աթոռ և հանդիպել Գարեգին Երկրորդին

Սպիտակ տան ավագ խորհրդականն այցելել է Մայր Աթոռ և հանդիպել Գարեգին Երկրորդին

Հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով։

Սրբազան արարողությունից հետո Վեհարանում Սպիտակ տան ավագ խորհրդականին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն, գոհունակություն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում Փոլա Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով ու առաջընթաց կյանքի կերտման գործում: Իր հերթին Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երախտագիտությամբ անդրադարձել Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում