Կրոս. Իմ հնարավորությունները լիովին համապատասխանում են Անչելոտիի պահանջներին
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը հայտարարել է, որ դեմ չէ խաղադաշտում պաշտպանողական բնույթի աշխատանք կատարելուն: Գերմանացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ իր հնարավորությունները համապատասխանում են գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պահանջներին:
-Սովորաբար մենք խաղում ենք երեք կենտրոնական կիսապաշտպանով, իսկ ես կատարում եմ ավելի շատ պաշտպանողական բնույթի աշխատանք: Ինձ դուր է գալիս այդ դիրքում խաղալը: Բնականաբար, մարզիչն ունի իր պահանջները, բայց դրանք լիովին համապատասխանում են իմ հնարավորություններին: Այնպես որ, ես գոհ եմ գործերի ընթացքից:
Վերջին տարիների ընթացքում աստիճանաբար նահանջում եմ պաշտպանություն, և դրան դեմ չեմ: «Ռեալին» ճիշտ բալանս է հարկավոր: Մենք խաղադաշտում շատ ստեղծագործ ֆուտբոլիստներ ունենք, ուստի առաջ շարժվելն ինձ համար չէ: Մեկ խոսքով` դա ինձ համար երկրորդական աշխատանք է,-ասել է Կրոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում