Մովսիսյանը հանդիպել է երկրպագուների հետ (ֆոտոշարք, տեսանյութ)
20/03/2015 10:27
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մարտի 19-ին հանդիպել է մոսկովյան թիմի երկրպագուների հետ: Այս մասին տեղեկանում ենք «Սպարտակի» երկրպագուների պաշտոնական կայքից` «Fratria.ru»-ից:
«Մարդիկ հետաքրքրվում էին այս մրցաշրջանում «Սպարտակի» խաղերի մանրամասներից, հույս էին հայտնում, որ թիմը շուտով կշտկի մրցաշարային աղյուսակի իրավիճակը և հաջողություն էին ցանկանում առաջիկա խաղերում:
Յուրան խոստացավ անել հնարավոր ամեն ինչ հույսերն արդարացնելու և «Սպարտակի» երկրպագուներին հաղթանակներով ուրախացնելու համար»,-նշված է ««Fratria.ru»-ի հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում