Ֆեդունն ու Չելոյանցը հրաժարվել են մեկնաբանել Մովսիսյանի և Օզբիլիսի հետ կապված միջադեպը
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» և թիմի հայ ֆուտբոլիտների՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լրագրողների հետաքրքրության կենտրոնում, սակայն թիմի ղեկավար կազմը չի ցանկանում խոսել այդ մասին։
Ակումբի տնօրենների խորհրդի անդամ և սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը այսօր տեղի ունեցած «Սպարտակ» – «Զենիթ» խաղից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շուրջ ստեղծված իրավիճակը։
Լրագրողների հարցին պատասխանել է թիմի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։
– Կա՞ն խնդիրներ տնօրենների խորհրդում։ Խոսվում է հայկական ազդեցության մասին։
– Տնօրենների խորհրդում տարաձայնություններ չկան։
– Մովսիսյանը և Օզբիլիսը հեռանո՞ւմ են։
– … (չի պատասխանում՝ թափ տալով ձեռքը)։
– Ինչպե՞ս եք գնահատում «Զենիթի» դեմ խաղը։
– Ի՞նչ կարող եմ ասել. պետք է հաղթեինք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում