Բոատենգը պատասխանել է իրեն ծաղրողներին
08/05/2015 19:05
Նմանատիպ
«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը Twitter-ում կատարած գրառմամբ պատասխանել է իրեն քննադատողներին և ծաղրողներին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնա»-«Բավարիա» (3:0) հանդիպման երկրորդ գոլի դրվագը ու Ջերոմ Բոատենգի ընկնելը սոցիալական ցանցերի օգտատերերի համար դարձել էր ստեղծագործելու առիթ: Ծաղրական լուսանկարներին և տեսանյութերին ի պատասխան` Բոատենգը հրապարակել է լուսանկար, որի վրա գրված է «Կնքահայրը» ֆիլմի հայտնի խոսքերից մեկը.
«Նախանձները քո անհաջողության մասին կաղաղակեն, իսկ հաջողությանդ մասին կշշնջան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում