Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստների
01/06/2015 15:05
Նմանատիպ
Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.
Դարպասապահներ
- Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
- Գևորգ Կասպարով «Միկա»
- Արսեն Բեգլարյան «Ուլիս»
Պաշտպաններ
- Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
- Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
- Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
- Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
- Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
- Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
- Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
- Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
- Հենրիխ Մխիթարյան «Բորուսսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
- Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
- Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
- Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
- Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
- Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
- Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
- Զավեն Բադոյան «Փյունիկ»
- Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
- Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Հարձակվողներ
- Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
- Արթուր Սարկիսով «Վոլգա» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
- Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)
- Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)