Ջուլիանոն վերադառնում է «Արարատ», Բուլուտը փորձաշրջան է անցնում
25/06/2015 17:42
Նմանատիպ
«Արարատը» շարունակում է քայլեր ձեռնարկել` թիմի կազմը համալրելու նպատակով:
Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մոտ օրերս թիմին կմիանա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսը, ով 2008-ին հանդես էր գալիս «Արարատում»: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Դիլիջանի «Իմպուլսում», ինչպես նաև բրազիլական «Գուարանի», «Իկասա», «Կոնֆիանցա» և «Մամորե» թիմերում:
«Արարատ» է վերադարձել նաև ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, ով դեռ փորձաշրջան է անցնում:
Հավելենք, որ այս շաբաթվա ընթացքում «Արարատին» կմիանա սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Արարատի» ավագն ընտանեկան խնդիրների պատճառով գտնվում է հայրենիքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում