Երևանում կիսամարաթոն կանցկացվի
Նմանատիպ
2015թ հոկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Կիսամարաթոն: Հայաստանի մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք՝ 21,1կմ, 10կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ, հայտնում է մարաթոնի պաշտոնական կայքը:
Մրցավազքն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Վազքատարածքն անցնում է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով:
Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում:
Կազմակերպիչները պլանավորում են նախապատրաստական մարզախմբեր ստեղծել Երևանում և Մոսկվայում: Մրցավազքի ժամանակաչափը կազմակերպված է MYLAPS պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ: Ծրագրվում է վազքատարածքների չափումներ AIMS միջազգային կազմակերպության կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում