Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում ԼՂՀ ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում արվեստի զարգացման և Արցախի մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում