«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»
27/09/2015 17:48
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Միկան» նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Դենիս Տալալայը, իսկ «Բանանցը» 62-րդ րոպեից սկսած խաղաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Վահագն Այվազյանը:
Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» մնաց 7 միավորով՝ նախավերջին 7-րդ տեղում:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 8-րդ տուր
«Միկա» – «Բանանց»՝ 1:0
Գոլը՝ Տալալայ 28
Հեռացում՝ Այվազյան 62՛