Մեծ քսանյակի երկրները մտադիր են ոչնչացնել «Իսլամական պետություն» -ը. Օբամա

Մեծ քսանյակի երկրները մտադիր են ոչնչացնել «Իսլամական պետություն» -ը. Օբամա

«Իսլամական պետություն»-ը չարիքի մարմնացում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ քսանյակի գագաթաժողովի արդյունքների ամփոփմանը` նշելով, որ իրենց բոլորի նպատակն է թուլացնել ԻՊ-ին և  ամբողջովին ոչնչացնել այդ դաժան  կազմակերպությունը: 

Օբաման միաժամանակ ընդգծել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում  որոշակի առաջընթացի հասել են, բայց մինչ օրս տարաձայնություններ կան  նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հետ կապված:

«Մենք չափավոր առաջընթաց ենք տեսնում դիվանագիտական դաշտում, ինչը  շատ կարևոր է, որովհետև քաղաքական որոշումը Սիրիայում պատերազմն ավարտելու,  սիրիացիներին և աշխարհը ԻՊ-ի դեմ համախմբելու միակ միջոցն է»-,-շեշտել է Օբաման` հավելելով, որ դեռ այն կարծիքին են, որ «Ասադը չի կարող որևէ դերակատարում ունենալ սիրիացիների ճակատագրում, որ նա է ինքն է պատերազմ սկսել սիրիացի ժողովրդի դեմ` լինելով «դաժան» կառավարիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում