Անցած գիշեր ավելի քան 120 խուզարկություն Է կատարվել Ֆրանսիայում

Անցած գիշեր ավելի քան 120 խուզարկություն Է կատարվել Ֆրանսիայում

Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները նոյեմբերի լույս 17-ի գիշերը առնվազն 128 խուզարկություն են կատարել անվտանգության ուժեղացման միջոցառումների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:

«128 հուզարկություն՝ այս գիշերվա ընթացքում»,- նշել Է նա France info ռադիոկայանի եթերում:

Կազնյովը նաեւ հայտնել Է, որ ամբողջ երկրում անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում ներգրավված են 115 հազար ոստիկաններ, ժանդարմներ ու զինվորականներ:

Բացի այդ, Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել Է, որ անցած ամառվա ընթացքում երկրում հաջողվել Է կանխել ոչ պակաս, քան վեց ահաբեկչական գործողություն:

«Ամառվա ընթացքում կանխվել Է այս տեսակի վեց ահաբեկչական գործողություն»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում