Փարիզի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 130-ի

Փարիզի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 130-ի

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ուրբաթ տեղեկացրել է Փարիզում ահաբեկչությունից տուժած եւս մեկ մարդու վախճանվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ տեղեկացվում էր 129 զոհերի մասին: Ավելի քան 350 մարդ վիրավորվել էր, շատերը` ծանր:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ` հրաձգություն փողոցներում եւ սրճարանում ինքնաձիգ հրազենից, պայթյուններ` այդ թվում` մահապարտ-ահաբեկիչների իրականացրած, ինչպես նաեւ համերգային դահլիճում պատանդների պահում: Ահաբեկչությունը դարձավ ամենից արյունահեղը Ֆրանսիայի պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում