Կալաձեն փետրվարի 29-ին կմեկնի Բաքու

Կալաձեն փետրվարի 29-ին կմեկնի Բաքու

Վրաստանի էներգետիկայի նախարար Կաղա Կալաձեն, որը ցանկանում է դիվերսիկացնել երկիր գազի մատակարարումները, փետրվարի 29-ին կայցելի Ադրբեջան: Իր հայտարարության համաձայն` Բաքվում նա կհանդիպի Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ կոնսորցիումի ղեկավարների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են վրաստանյան ԶԼՄ-ները:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Շահդենիզ» գազային խողովակաշարով գազի լրացուցիչ ծավալներ ստանալու հնարավորություն ձեռք բերելու ուղղությամբ: Մենք լավատեսորեն ենք տրամադրված, եւ կարծում ենք, որ երեւի` կհասնենք որոշակի համաձայնության: Դրանից հետո մենք կունենանք այն բանի պատկերը, թե ինչպես կավարտենք «Գազպրոմ»-ի հետ մեր բանակցությունները», -հայտարարել է Կալաձեն:

Նա նշել է, որ «Գազպրոմ»-ի հետ Վիենայում մի քանի օր առաջ անցկացված բանակցութուններում կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել: Նա ասել է, որ ենթադրաբար, այդ հարցը կլուծվի մի քանի օր հետո:

Վրաստանի էներգետիկայի նախարարը մի քանի օր առաջ այցելել էր Թեհրան` Իրանից գազ գնելու հնարավորության շուրջ բանակցությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում