Օբամա. Չկարողացա աղջիկներիս համար Մեսսիի հետ հանդիպում կազմակերպել
24/03/2016 17:18
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արգենտինա կատարած այցելության ժամանակ պատմել է, որ դուստրերը ցանկանում են ծանոթանալ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ, սակայն իրեն չի հաջողվել հանդիպում կազմակերպել:
-Աղջիկներիս Արգենտինա եմ բերել Բուենոս-Այրեսի գեղեցկությունը և էներգիան ցույց տալու համար: Նրանք արդեն ծանոթացել են մեկ հայտնի արգենտինացու՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հիմա ցանկանում են ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ, բայց ես չկարողացա նրանց համար հանդիպում կազմակերպել,-Օբամայի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականը մեկնել է Չիլի, որտեղ կայանալու է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չիլի-Արգենտինա հանդիպումը (25.03.16., մեկնարկը՝ Երևանի ժամանակով 03:30-ին):
Հետևեք մեզ նաև Telegram-ում