ՌԴ օդուժը Պալմիրայի ուղղությամբ հարվածներ է հասցրել ահաբեկիչների ռազմական 146 օբյեկտի. ոչնչացվել է 320 զինյալ
24/03/2016 23:01

Նմանատիպ
Մարտի 20-ից 23-ը Պալմիրա բնակավայրի ուղղությամբ ՌԴ օդատիեզերական ուժերն իրականացրել են ինքնաթիռային 41 թռիչք՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների ռազմական 146 օբյեկտի. ոչնչացվել է հրամանատարական 6 կետ, ավելի քան 320 զինյալ, 6 հրետանային սարքավորում, 2 զինապահեստ և 15 միավոր ավտոմոբիալային տեխնիկա: Այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից: Միաժամանակ հայտնել են, որ վերջին մեկ օրում հրադադարի ռեժիմը խախտվել է 7 անգամ՝ 2 դեպք Լաթաքիայում, 5-ը՝ Հալեպում: Մասնավորապես, Լաթաքիայում «Ահրար աշ-Շամ» խմբավորման զինյալները դիմել են ականանետային կրակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում