ԼՂՀ օմբուդսմեն ընտրվեց Ռուբեն Մելիքյանը
![ԼՂՀ օմբուդսմեն ընտրվեց Ռուբեն Մելիքյանը](https://times.am/v3/wp-content/uploads/2016/05/5b7991578e4b97dca30d8f313b43e2fb-1024x684.jpg)
Նմանատիպ
ԼՂՀ ազգային ժողովի լիագումար նիստում ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Ռուբեն Մելիքյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի օրենսդիր մարմնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Նա իր խոսքում վստահեցրել է, որ իր առաջնային գործունեությունը լինելու է միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:
Ռուբեն Մելիքյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ներկայացրել է իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից վեց տարի ժամկետով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում