Լուկաշենկոն հորդորել է ԱՊՀ-ի երկրներին՝ ինտեգրացման արժանի օրինակ ցույց տալ

Լուկաշենկոն հորդորել է ԱՊՀ-ի երկրներին՝ ինտեգրացման արժանի օրինակ ցույց տալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ «ինտեգրացիաների ինտեգրացում» գաղափարի համատեքստում ԱՊՀ-ի երկրները պետք Է համագործակցության արժանի օրինակ ցույց տան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 7-ին Բելառուսի նախագահը հանդիպում Է անցկացրել այն պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք Մինսկում մասնակցում են ԱՊՀ-ի երկրների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի նստաշրջանին:

«Հատկանշական Է Սլովակիայի ներկայացուցիչ պարոն (Կարոլ) Միտրիկի մասնակցությունը ԱՊՀ-ի երկրների ֆինանսական հսկողության մարմինների ղեկավարների նստաշրջանի աշխատանքին: Այդ փաստը վկայում Է այն մասին, որ Արեւելք-Արեւմուտք փոխշահավետ համագործակցության գաղափարն ավելի ու ավելի ակտուալ Է դառնում: Կարծում եմ, որ Արեւելյան Եվրոպայում լավ են հիշում, թե որքան արդյունավետ Էր գործում Տնտեսական փոխօգնության խորհուրդը, որը բազմաթիվ երկրների ներուժը միավորում Էր հանուն ընդհանուր բարօրության»,-ասել Է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ «պատահական չԷ, որ այդ գաղափարը վերածնվում Է «ինտեգրացիաների ինտեգրացում» ձեւակերպմամբ, որը մենք (Բելառուսի իշխանությունները) առաջ ենք քաշել դեռ ՄԱԿ-ում: Էլ ով, եթե ոչ մենք, պետք Է այստեղ արժանի օրինակ ցույց տանք»:

Ինչպես նշել Է Լուկաշենկոն, դա հատկապես կարեւոր Է այժմ, երբ «աշխարհը մեկը մյուսի հետեւից ցնցում են ճգնաժամերը, ինչը խիստ աննպաստ ազդեցություն Է ունենում Համագործակցության իրադրության վրա»:

Նա հայտարարել Է, որ վերահսկիչ մարմինների գործողությունների ուժեղացված համակարգումը, նրանց կողմից ֆինանսական խախտումների կանխման նկատմամբ համատեղ մոտեցումների մշակումը, աշխատանքի նոր մեթոդների յուրացման գործում փորձի փոխանակումը ռազմավարական կարեւորության խնդիրներ են:

Լուսանկարը` РИА Новости

Հետևեք մեզ նաև Telegram-ում