Եվրո-2016․ 1/8 եզրափակչում Լեհաստանը 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)
Նմանատիպ
Սենտ-Էտյենի «Ժեֆրուա Գիշար» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին՝ Շվեյցարիա-Լեհաստան հանդիպումը։
Առաջին խաղակեսում լեհերն ունեին խաղային և տարածքային առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցան հակագրոհի միջոցով․ 39-րդ րոպեին աչքի ընկավ Յակուբ Բլաշչիկոսվկին։
Լեհաստանի հավաքականի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ հիանալի գոլի հեղինակ դարձավ Շերդան Շաքիրին։
Խաղի մնացած և լրացուցիչ ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և 1/4 եզրափակիչ ուղեգրի տերը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ Վճռորոշ հարվածներն առավել դիպուկ իրացրին լեհ ֆուտբոլիստները, իսկ շվեյցարացիներից վրիպեց Գրանիտ Ջական։
Հավելենք, որ 1/4 եզրափակչում Լեհաստանը մրցելու է Խորվաթիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Շվեյցարիա – Լեհաստան՝ 1։1, հետխաղյա 11-մետրանոցներ՝ 4։5