Դյուրանտը տեղափոխվում է «Գոլդեն Սթեյթ»
04/07/2016 20:28
Նմանատիպ
Կևին Դյուրանտը կարիերան շարունակելու է «Գոլդեն Սթեյթում»։ 27-ամյա բասկետբոլիստը նոր ակումբի հետ «1+1» ձևաչափով պայմանագիր է կնքելու։
Դեռևս մրցաշրջանի ավարտից առաջ Դյուրանտը հայտարարել էր, որ դուրս է գալու «ազատ գործակալների շուկա»։ Դյուրանտի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լոս Անջելես Կլիպերսը», «Սան Անտոնիոն», «Բոսթոն Սելթիկսը», «Մայամի Հիթը»։ Բացի այդ, «Օկլահոմայի» ղեկավարությունը ցանկացել է նոր պայմանագիր առաջարկել բասկետբոլիստին։
Կևին Դյուրանտն արդեն 10 տարի է՝ հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջանությունում։ Այս ընթացքում նա վաստակել է 17 566 միավոր և առաջնության արդյունավետ բասկետբոլիստների ցանկում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում