«Ռոման» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)
03/10/2016 00:46
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 7-րդ տուրը հաղթական ստացվեց «Ռոմայի» համար։ «Գայլերը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեցին «Ինտերին»։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ 72-րդ րոպեին Էվեր Բանեգայի գոլի շնորհիվ «Ինտերը» վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 4 րոպե անց Կոստաս Մանոլասը խփեց դաշտի տերերի համար հաղթական գոլը։
Այժմ «Ռոման» ունի 13 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Ինտերը» 11 միավորով իններորդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ռոմա» – «Ինտեր»՝ 2։1
Գոլերը՝ Ջեկո 5՛, Մանոլաս 76՛ – Բանեգա 72՛