Սուարես. «Ոսկե խաղակոշիկը» հաղթում է շատ գոլ խփողը, իսկ «Ոսկե գնդակի» համար կարևոր է մարքեթինգը
21/10/2016 14:56
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուրաեսը, ով երեկ ստացել է նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողի՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, կարծիք է հայտնել այդ նվաճման մասին:
««Ոսկե գնդակի» հարցում շատ բան կախված է մարքեթինգից ու մամուլից: Այն մրցանակները, որոնք նվաճել եմ, ինձ արժանիորեն են հասել: «Ոսկե խաղակոշիկը» ստանում է նա, ով բոլորից շատ է գոլ խփել: Տարբերակ չկա, որ այն ուրիշին տան: Իսկ «Ոսկե գնդակի» դեպքում աշխատում է մարքեթինգը:
Ես չեմ կենտրոնանում անձնական նվաճումների վրա, դրանք միայն լրացուցիչ բոնուս են: Իմ նպատակը կրկին Չեմպիոնների լիգան հաղթելն է»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում