Լարված պայքարում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի շրջանակում «Արարատը» հյուրընկալեց «Ալաշկերտին», որի գլխավոր մարզչի պարտականություններն Աբրահամ Խաշմանյանի հրաժարականից հետո կատարում է Սերգեյ Էրզրումյանը։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը։ «Արարատը» կարողացավ պատասխան գնդակ խփել 64-րդ րոպեին․ հեռու տարածությունից գոլի հեղինակ դարձավ Արամ Լոռեցյանը։ Այդուհանդերձ, գործող չեմպիոնին հաջողվեց այս խաղում 3 միավոր վաստակել․ 91-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Վահագն Մինասյանը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Շիրակին» զիջելով 2 միավորով։ «Արարատը» մնաց 4 միավորով՝ 6-րդ տեղում։
Բարձրագույն խումբ, 10-րդ տուր
«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 1։2
Գոլերը՝ Լոռեցյան 64՛ – Մանասյան 15՛, Մինասյան 90+1՛
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում