Գեղասահքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ է սահմանվել (տեսանյութ)
10/12/2016 10:21
Նմանատիպ
Գեղասահքի աշխարհի կանանց չեմպիոն Եվգենիյա Մեդվեդևան հաղթել է Մարսելում ընթացող Գրան-պրիի կարճ ծրագիրը: Ռուս մարզուհին ստացել է 79,21 միավոր, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է:
Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր ճապոնացի Մաո Ասադեին, ում ելույթը ԱԱ-2014-ի ժամանակ գնահատվել էր 75,66 բալով:
Նախկինում 17-ամյա Մեդվեդևայի լավագույն արդյունքը 78,52 միավոր էր, որը նա գրանցել էր այս տարվա նոյեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում